Դեկտեմբերի 6-ից 9-ը կայացավ սեղանի թենիսի Ստեփանակերտի առաջնություն՝ տղամարդկանց եւ կանանց թիմերի միջեւ, հաղորդում է Sportinfo.am գործակալությունը: Տղամարդկանց առաջնությանը առաջին տեղը գրավեց ազգային անվտանգության ծառայության հավաքականը: Երկրորդ եւ երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին՝ Արցախի պետհամալսարանի եւ Ստեփանակերտի քաղաքապետարանի թիմերը:
Կանանց առաջնությանը 1-3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրին Փրկարար ծառայության, Ստեփանակերտի քաղաքապետարանի եւ Արցախի պետհամալսարանի թիմերը:
Տղամարդկանց եւ կանանց մրցումների հաղթողները պարգեւատրվել են Կամավոր ֆիզկուլտուրայի եւ մարզական միության գավաթով, ԼՂՀ Սպորտի պետական կոմիտեի պատվոգրերով եւ դրամական պարգեւներով:
Իսկ դեկտեմբերի 5-10-ը Ստեփանակերտում Շախմատիստի կենտրոնական տանը կայացել է ԼՂՀ Շախմատի ֆեդերացիայի գավաթի խաղարկությունը՝ 32 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ: Համառ պայքարում մրցաշարի հաղթող դարձավ ԼՂՀ ՊԲ զինծառայող Հովիկ Հայրապետյանը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրեց շախմատի մարզիչ Արթուր Բալայանը:



























