Ուրուգվայցի հայազգի ֆուտբոլիստ Խոակին Պողոսյանը, որ հանդես է գալիս արգենտինյան «Նյուելս օլդ բոյս» ակումբում, Արգենտինայի առաջնության 18-րդ տուրում եւս գոլ է խփել։ Այս անգամ նա գրավել է «Խիմնասիա լա Պլատա»-ի դարպասը, խաղի 32-րդ րոպեին։ Պողոսյանի գոլից հետո հաշիվը կրկնապատկվել է, եւ «Նյուելս օլդ բոյս»-ը, ի վերջո, հաղթանակ է տոնել։

Այս հաղթանակից հետո «Նյուելս օլդ բոյս»-ը 39 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։ Առաջին տեղում 41 միավորով «Բանֆիլդն» է։

Պողոսյանի գոլը 11-րդն էր Արգենտինայի այս առաջնությունում։ Հավանական է, որ հայազգի ֆուտբոլիստի կայուն խաղը գրավի Ուրուգվայի հավաքականի մարզիչների ուշադրությունը։

Հիշեցնենք, որ Պողոսյանին ձեռք բերել է ուզում նաեւ Հայաստանի հավաքականը։