Սկզբում այրվել է ձախ շարժիչը, ապա կրակը կլանել է ողջ ինքնաթիռը եւ այն սկսել է ջարդվել: Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, այս մասին հայտնել է Ջանթաբադ գյուղի բնակիչները, ովքեր հուլիսի 15-ին ավիավթարի ականատեսներն են դարձել: Նշենք,, որ հուլիսի 16-ին, ավիվթարի 168 զոհերի հիշատակի առիթով, դեպքի վայրում, հոգեհանգստի արարողություն է տեղի ունեցել:

NEWS.am-ը հիշեցնում է, որ հուլիսի 15-ին, Իրանի Տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում, եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը հայտնաբերվել են երկու սեւ արկղերը, իսկ հաջորդ օրը կեսօրին նաեւ երրորդ սեւ արկղը: Դրանց վերծանմանը կասնակցում են Ռուսաստանի ու Հայաստանի մասնագետներ: