Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 15-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման եւ կազմակերպման հանձնաժողով ստեղծելու մասին:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնաժողովի նախագահ է նշանակվել Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 1995թ. հուլիսի 5-ին՝ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում, երբ ընտրողների գերակշիռ մասն իր ձայնը տվեց երկրի հիմնական օրենքի ընդունման օգտին:



























