Վրաստանում A/H1N1 գրիպով վարակված 6 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկողության ազգային կենտրոնի փոխտնօրեն Շոթա Ցանավան:

«Նրանցից 4-ը Թբիլիսիում են, եւ մեկական՝ Բաթումում եւ Քութաիսում: Նրանք բոլորն էլ բավական ծանր վիճակում են, եւ բժիշկներն անում են ամեն ինչ, որ նրանց կյանքին ոչինչ չսպառնա»,- նկատել է Ցանավան:

Բաթումում՝ 27-ամյա Ռամազ Բեժանիձեի մոտ բացի A/H1N1-ից, հայտնաբերվել է նաեւ երկկողմանի թոքաբորբ: Հիվանդը միացվել է արհեստական շնչառության սարքին: Թբիլիսիում արհեստական շնչառության սարքին միացված են երկու հիվանդ:

Դեկտեմբերի 10-ի դրությամբ Վրաստանում գրանցվել է «խոզի գրիպի» 422 դեպք: