«Եթե ղարաբաղյան հարցը չլուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, պատերազմն անխուսափելի կլինի»,- դեկտեմբեի 12-ին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը։
«Հիմնախնդրի՝ ռազմական ճանապարհով լուծման մասին պետք է իմանան բոլորը։ Մենք սպասում ենք բանակցային գործընթացի արդյունքներին, եւ ամեն ինչ դրանից է կախված»,- հայտարարել է նա։ Նրա խոսքով, պաշտպանության նախարարությունը մշտապես պատրաստ վիճակում է պահում բանակը։
Միեւնույն ժամանակ Աբիեւը նշել է, որ կոնկրետ քայլերի մասին կարելի է խոսել բանակցությունների արդյունքներից դատելով։ «Համանախագահներն առայժմ հանդես են գալիս նոր նախաձեռնություններով, իսկ դա նշանակում է, որ բանակցային գործընթացը շարունակվում է»։




























