ԵՄ երկրներն ուկրաինացիների ժամանակավոր պաշտպանությունը կերկարաձգեն մինչև 2028 թվականի մարտի 4-ը։ Դրա մասին ասվում է ԵՄ Խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ։

Ժամանակավոր պաշտպանություն կտրամադրվի միայն նրանց, ովքեր կատարել են իրենց զինվորական պարտականությունները Ուկրաինայի հանդեպ և օրինական ճանապարհով են լքել երկիրը, գրում է DW-ն։ Սակայն այդ սահմանափակումը տարածվելու է միայն նոր դիմորդների վրա։ Այն չի առնչվի նրանց, ովքեր արդեն օգտվում են ԵՄ երկրներում ժամանակավոր պաշտպանությունից։

2022 թվականի մարտից ի վեր Եվրամիության անդամ երկրներում ժամանակավոր պաշտպանությունից օգտվել է Ուկրաինայից ավելի քան 4 միլիոն փախստական։