Երեւանում, մայիսի 10-ին, ժամը 12.30-ին, «Միցուբիշի-Պաջերո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նալբանդյան փողոցի թիվ 32 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 59-ամյա մի տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղամարդուն բուժօգնություն է տրամադրել դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը:

Կատարվում է քննություն: