Մայիսի 10-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 28-ամյա Սպարտակ Նարոյանին, ով 2008 թ. դեկտեմբերի 27-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ս. Նարոյանը ներկայացվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մայիսի 10-ին, ժամը 15.00-ին Խանջյան փողոցի թիվ 33 շենքի մոտից Երեւան քաղաքի վարչություն բերման է ենթարկվել 44-ամյա Արթուր Պողոսյանը, ով մարտի 1-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:




























