Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն ափսոսում է, որ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը պատգամավորի մանդատը չվերցնելու որոշում է կայացրել: Այս մասին նա ասել է Aravot.am-ի թղթակցի հետ զրույցում:

«Ափսոսում եմ, շատ ափսոսում եմ: Դեռ երեկ էր նա ինձ տեղյակ պահել»,-ասել է նա:

Հարցին, թե ինչպես է վերաբերում այն հեռանկարին, որ «Հանրապետությունը» հնարավոր է լքի նաեւ Հայ ազգային կոնգրեսը, ՀԺԿ առաջնորդն արձագանքել է. «Կրկին ափսոսում եմ»:

Այլ հարցերի նա չի ցանկացել պատասխանել, ասելով. «Առայժմ այսքանը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը վայր է դնում պատգամավորի իր մանդատը, չբացառելով ՀԱԿ-ից դուրս գալու հեռանկարը: Արամ Սարգսյանի կողմից մանդատը չվերցնելու դեպքում, ՀԱԿ-ի համամասնական ցուցակով պատգամավոր կդառնա նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը: Մինչ այդ մանդատը չվերցնելու որոշում էր կայացրել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի արդյունքում պատգամավորի մանդատ կստանա նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին: