Արգենտինական «Նյուելզ Օլդ Բոյս»-ում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստ Խոակին Պողոսյանի թիմը Ապերտուրի առաջնությունում երկրորդ տեղն է զբաղեցրել։ «Նյուելզ Օլդ Բոյս»-ը առաջնության վերջին տուրում հանդիպեց «Սան Լորենսոյի» հետ, որը ոչ մի հավակնություններ չուներ։ Հաղթանակի դեպքում դաշտի տերերը չեմպիոն կհռչակվեին, սակայն նրանք պարտվեցին ։ Ինչ վերաբերում է Պողոսյանին, ապա նա ակտիվ էր ամբողջ խաղի ընթացքում, սակայն հիշվեց միայն նպատակին չհասած հարվածով։
Չեմպիոնի տիտղոսը նվաճել է «Բանֆիլդը»։
Ցավոք, հայազգի տաղանդավոր հարձակվողին չի հաջողվել առանձնանալ իր կարիերայի ընթացքում ամենակարեւոր խաղում։ Գոլեր ամեն օր չեն խփվում…




























