Ս.թ. դեկտեմբերի 14-ից 16-ը կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Փարիզ:
ՀՀ արտգործնախարարության մամլո ծառայությունից NEWS.am-ին տեղեկացրել են, որ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ Նախարարը կունենա նաեւ մի շարք երկկողմ հանդիպումներ:
Դեկտեմբերի 14-ին նախարար Նալբանդյանը Փարիզում կանցկացնի նաեւ եվրոպական երկրներում հավատարմագրված Հայաստանի դեսպանների խորհրդակցությունը:




























