Մոսկվան իրավունք ունի դիտարկելու ՌԴ-ի դեմ հարվածներում բրիտանական հրթիռային զորքերի մասնակցությունը որպես Ուկրաինայում հակամարտությանը ուղղակի մասնակցություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Գիտեք, ինձ ցավ է Բրիտանիայի համար, եթե այն մինչև վերջ լինի Ուկրաինայի հետ»։

«[Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը] նախազգուշացրել էր մեր իրավունքների մասին՝ գործելու Համաշխարհային օվկիանոսի ցանկացած շրջանում, եթե որևէ մեկը ոտնձգի մեր շահերի, մեր սեփականության դեմ։ Նույն կերպ մենք իրավունք ունենք ՌԴ-ի դեմ հարվածներում բրիտանական հրթիռային զորքերի հպարտորեն հայտարարված ուղղակի մասնակցությունը դիտարկելու որպես պատերազմի մասնակցություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», — ընդգծել է Լավրովը։