Թեհրանից Երեւան թռչող ինքնաթիռի վթարի հետեւանքով 168 զոհերի համար Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը ցավակցական հեռագրեր է ուղարկել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Այս մասին հաղորդում է թուրքական «Haber7» կայքէջը` հղում անելով Թուրքիայի նախագահի մամլո կենտրոնի տարածած հայտարարությանը:
Ինչպես հիշեցնում է NEWS.am-ը, հուլիսի 15-ին, Իրանի Տարածքում, տեղական ժամանակով ժամը 11.33-ին վայր է ընկել «Caspian airlines»-ին պատկանող, 7908 չվերթն իրականացնող ուղեւորատար ինքնաթիռը, որում, եղել են 168 մարդ, այդ թվում 15 հոգանոց ինքնաթիռի անձնակազմը: Բոլոր ուղեւորները զոհվել են, այդ թվում չորս երեխա: Զոհվածների շարքում են Իրանի, Հայաստանի եւ Վրաստանի քաղաքացիներ:




























