Թուրքիայում տեղի է ունեցել Baykar ընկերության կողմից մշակված նոր Bayraktar Kalkan անօդաչու թռչող սարքի սպառազինության մեջ ընդունման արարողությունը, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։

Bayraktar Kalkan-ը ուղղահայաց թռիչքի և վայրէջքի հնարավորությամբ անօդաչու թռչող սարք է։

Սարքի գործողության շառավիղը հասնում է 500 կիլոմետրի, իսկ կապի հեռահարությունը գերազանցում է 70 կիլոմետրը։

Անօդաչուի առավելագույն թռիչքային զանգվածը կազմում է 78 կիլոգրամ, իսկ օգտակար բեռի զանգվածը՝ 3 կիլոգրամ։

Ուղղահայաց թռիչքի և վայրէջքի հնարավորության շնորհիվ սարքը ավանդական թռիչքուղու կարիք չունի և կարող է օգտագործվել սահմանափակ տարածքներից։

ԱԹՍ-ի թռիչքի տևողությունը հասնում է վեց ժամի։ Նրա աշխատանքային բարձրությունը կազմում է 6 հազար ֆուտ, իսկ գործնական առաստաղը՝ 10 հազար ֆուտ։ Թևերի բացվածքը հասնում է հինգ մետրի։