Հայաստանի առանձին շրջաններում օգոստոսի 26-ին երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Կանխատեսվում է, որ ամպրոպի ժամանակ արևելյան և հարավ-արևելյան քամին կուժգնանա՝ հասնելով 17-20 մ/վ-ի։

Օդի ջերմաստիճանը շաբաթվա վերջին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։

«Հայպետհիդրոմետ»–ից NEWS.am-ին հայտնում են, որ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, երեկոյան քամին կուժեղանա մինչև 17-20 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը ցերեկը՝ +34+36։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+28,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +23+27,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +30+33,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +22+26, 

Լոռիում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +22+26,

Տավուշում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +27+30,  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+26,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +29+34,

Արարատում՝ գիշերը՝ +20+23, ցերեկը՝ +33+36, 

Արմավիրում՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +33+36, 

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +23+27,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +32+36,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +31+35,  

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +25+28։