ԿՀՎ ղեկավար Ջոն Ռեթքլիֆը պատերազմի սկզբից ի վեր առաջին անգամ այցելել է Մոսկվա։ Վերջին անգամ ԿՀՎ տնօրենը ՌԴ մայրաքաղաք էր ժամանել 2021 թվականի նոյեմբերին։ Ինչպես ավելի ուշ հիշում էր Ուիլյամ Բըրնսը, այն ժամանակ նա Վլադիմիր Պուտինի հետ քննարկել էր ՌԴ-ի՝ Ուկրաինա ներխուժելու ծրագրերը։
Ամերիկյան The Wall Street Journal թերթը գրում է, որ Ռեթքլիֆի Մոսկվա այցի պատճառը ԱՄՆ-ի հավաքած հետախուզական տվյալներն են եղել, որոնք վկայում են Ռուսաստանի՝ մոբիլիզացիայի նախապատրաստման և Եվրոպայում «ՆԱՏՕ-ի վճռականությունը ստուգելու» նրա ծրագրերի մասին։
The Insider պարբերականի խմբագիր Մայքլ Վայսսը նույնպես կարծում է, որ ԿՀՎ տնօրենը ժամանել էր՝ Պուտինին ՆԱՏՕ-ի դեմ էսկալացիայից զգուշացնելու համար։
ԱՄՆ իշխանությունները նախապես տեղեկացրել էին Ուկրաինային ՌԴ բարձր մակարդակի պատվիրակության այցի մասին և խնդրել էին, որ այդ ընթացքում անօդաչու թռչող սարքերով ու հրթիռներով հարվածներ չհասցվեն Մոսկվային, Սանկտ Պետերբուրգին և ՌԴ հյուսիսային շրջաններին։ Այս մասին հայտնել է բրիտանական Financial Times-ի Ուկրաինայում գլխավոր թղթակից Քրիստոֆեր Միլլերը։
Նրա տվյալներով՝ Կիևը համաձայնել է կատարել այդ խնդրանքը։ Միլլերի տեղեկությունը հաստատել են Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը և «ՌԲԿ-Ուկրաինա» գործակալությունը։
Մոսկվայի բորսայի ինդեքսը կտրուկ աճել է ԿՀՎ ղեկավարի՝ Ռուսաստան կատարած այցի ֆոնին։ Աճի առաջատարների թվում էին նաև առցանց մարքեթփլեյս Ozon-ի արժեթղթերը, որի պահեստները վերջին օրերին հարձակման են ենթարկվում ուկրաինական անօդաչու սարքերի կողմից, ինչպես նաև «Լուկօյլ»-ի բաժնետոմսերը, փոխանցում է DW։




























