«Հայկական կողմի համար մադրիդյան սկզբունքներն ինքնին անընդունելի են. դրանցից լվացած է առանցքը՝ ղարաբաղյան պատերազմի սկսվելու պատճառը»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։
Նկատելով, որ մադրիդյան սկզբունքները գործ ունեն պատերազմի հետեւանքները եւ ոչ թե դրա պատճառները վերացնելու հետ, նա ընդգծեց, որ այդ փաստաթղթում շեշտը դրված է տարածքային ամբողջականության եւ ոչ երբեք՝ Ղարաբաղի կարգավիճակի վրա։ «Ղարաբաղի կարգավիճակի մասին այնտեղ խոսվում է կարծես հեռավոր ապագայում տեղի ունենալիք գործընթացի մասին, շոշոափվում է ինչ-որ հանրաքվեի մասին, որն արդեն, ըստ էության, եղել է»,- եզրափակեց նա։




























