Այսօր ցանկանում եմ ներկայացնել մի քանի կարևոր թվային տվյալներ և 2026 թվականի առաջին կիսամյակում քրեակատարողական ոլորտում արձանագրված արդյունքներ, որոնք մեզ համար կարևոր ցուցիչ են՝ բարեփոխումները շարունակելու առավել արագ, արդյունավետ և հետևողական ճանապարհով։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է  Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վերասոցիալականացման ուղղությամբ ունենք մի շարք դրական ցուցանիշներ։

Պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է 117 դատապարտյալ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 75-ի փոխարեն։

Անվտանգային գոտու պայմանների մեղմացման որոշումների թիվը կազմել է 47՝ նախորդ տարվա 39-ի փոխարեն։

Կայացվել է անվտանգային գոտու մեղմացման 33 որոշում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 18-ի համեմատ։

Վերանորոգվել է 101 օբյեկտ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 83-ի համեմատ»։