Սեպտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Սուրեն Ավետիսյան փողոցում Երևանի բնակիչ 45-ամյա Արման Օ․-ն իր վարած «Hongqi» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Լոռու մարզի բնակիչ 54-ամյա Մհեր Հ․-ին, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը հրաժարվել է բժշկական օգնությունից։

Դեպքի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։