Նեպալում ջրհեղեղից հասցված վնասը կազմում է առնվազն 2,56 միլիարդ դոլար, հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով աղետների ռիսկի նվազեցման և դրանց հետևանքների վերացման ազգային վարչության ղեկավար Դհարմա Ռաջ Ուպրետիին։

«Վաղ վերականգնման փուլում առաջին չորս ամիսների ընթացքում ծախսերը, ներառյալ ճանապարհների կառուցումը, ժամանակավոր կացարանների կազմակերպումը, խմելու ջրով և էլեկտրաէներգիայով ապահովումը, կկազմեն մոտ 2,56 միլիարդ դոլար», - ասվում է գործակալության նյութում։

Ջրհեղեղը Նեպալի հյուսիսային շրջանների վրա հասել է օգոստոսի 26-ի առավոտյան այն բանից հետո, երբ Չինաստանի կողմից եկող հզոր ջրի հոսքը թափվել է Բհոտե-Կոշի գետը։ Վարարումը տեղի է ունեցել սառցադաշտի փլուզումից և դրա հետևանքով առաջացած սողանքից հետո։ Երկրում ջրհեղեղի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 1,2 հազարը։