Հայաստանի բնակֆոնդի 80 տոկոսը ֆիզիկական մաշվածության բարձր աստիճան ունի, ինչը վկայում է շինարարական ոլորտի լոuրջ խնդիրների մասին։ Այս մասին դեկտեմբերի 14-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Այսօրվա դրությամբ, ինչպես նշել է վարչապետը, ամբողջ երկրի տարածքում 25 սեյսմավտանգ դպրոցներ կան, որոնք հրատապ վերականգնողական աշխատանքների կարիք ունեն։

Սարգսյանի խոսքով, շինարարության ընթացքում օգտագործվող բետոնը եւ երկաթը 30 տոկոսով բարձրացնում են շինարարական աշխատանքների արժեքը։

Իսկ նորագույն սեյսմակայուն տեխնոլոգիաների օգտագործումը թույլ կտա խուսափել ծախսերից՝ հասնելով լավ ցուցանիշների, ավելացրել է Սարգսյանը։