Ադրբեջանը ակտիվորեն յուրացնում է Սոթքում գտնվող ոսկու հանքավայրը։

Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, «AzerGold»-ը հանքավայրի շահագործմանը նախապատրաստելու շրջանակում հաջողությամբ իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները։

Երկրաբանական հետախուզման արդյունքներով հանքում ոսկու կորզվող մնացորդային պաշարները միջազգային JORC ստանդարտով գնահատվել են 1,03 մլն ունցիա։

Նշվում է, որ առաջին պայթեցման աշխատանքները կարևոր քայլ են դարձել հանքավայրի ռեսուրսները տնտեսական շրջանառության մեջ ներառելու և հանքը շահագործման ակտիվ փուլ տեղափոխելու ուղղությամբ։