Հայ Առաքելական եկեղեցին սեպտեմբերի 13-ին կշի Խաչվերացը, որը հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Զաքարիա Սրբազանը պատասխանել է Խաչվերացի հետ կապված հաճախ տրվող 3 հարցի.

Ի՞նչ կապ ունի Խաչվերացը ննջեցյալների հետ։ 

Ոչ մի։ Խաչվերացն ուրախության և խաչի վերադարձի տոնն է, որին հաջորդող երկուշաբթին մեռելոց է։ 

Խաչվերացը կտրո՞ւմ է ննջեցյալի քառուսանքը։

Ոչ, եկեղեցական որևէ տոն չի կտրում ննջեցյալի յոթը, քառասունքը կամ տարելիցը։ 

Նոր կամ հին ննջեցյալների մեռելոցը տարբե՞ր է։ 

Ոչ, երկու դեպքում էլ գերեզմաններ պետք է այցելել մեռելոցին, այսինքն այս տարի՝ սեպտեմբերի 14-ին։ 

Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին: