Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանում ընտրությունների ընթացքում բանակցությունների համար բարենպաստ պայմաններ չեն լինի, սակայն սեպտեմբերի վերջին Նյու Յորքում կարող է կայանալ հանդիպում ԱՄՆ ներկայացուցիչների հետ, փոխանցում են տեղական ԶԼՄ-ները։

Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը մեծացնում է հարձակումների ինտենսիվությունը, երբ իմանում է Ուկրաինայի բանակցությունների մասին ամերիկացի, կանադացի կամ եվրոպացի գործընկերների հետ։ Նրա կարծիքով՝ այս կերպ Մոսկվան փորձում է խափանել դիվանագիտական գործընթացը։