Երեկ Թեհրանից Երեւան թռչող «Տու-154» ինքնաթիռի վթարի կապակցութամբ, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի նախագահությամբ, կաթողիկոսարանի ամառանոցի Ս. Աստվածածին մատուռում տեղի է ունեցել հոգեհանգստի արարողություն:
Նույն օրը Արամ Առաջինի կողմից նշանակված պատվիրակությունը, կաթողիկոսարանի հյուրընկալ Նորայր եպիսկոպոս Աշըգյանի գլխավորությամբ, ցավակցական այցելություն է կատարել Լիբանանում Իրանի դեսպանատուն եւ Նորին սրբության վշտակցությունը հայտնել պատահարի կապակցությամբ:
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ցավակցական հեռագրեր է ուղարկել Հայաստանի եւ Իրանի նախագահներին:



















