Իրացնելով ՀՈԳՎ օպերատիվ-վերլուծական վարչությունում և Կապանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները՝ Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողները սեպտեմբերի 9-ին այցելել են Ողջաբերդ գյուղի 65-ամյա բնակչի տուն։
«Ակնհայտ տեսանելի հատվածում ոստիկանները նկատել են մոտ երկու տասնյակ կանեփի թփեր, իսկ չհրկիզվող պահարանի կիսաբաց դռնից տեսանելի էին հրազեն և փամփուշտներ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 65-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Գառնիի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։





























