Թաթարստանի Շեմորդան գյուղում Cessna-172 թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդաչուն ու ուղևորը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ տեղական վարչությանը։

Օդանավն ընկել է մասնավոր բանջարանոցի տարածքում։ Փրկարարների ժամանումից հետո պարզվել է, որ ինքնաթիռում գտնվող երկու անձնինք տեղում մահացել են։

ԱԻՆ-ի տվյալներով՝ դեպքի հետևանքով գետնի վրա տուժածներ չկան, բնակելի տունն ու հարակից շինությունները նույնպես չեն վնասվել։

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Ավիավթարի պատճառները պարզվում են։