Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Խալեդ բեն Մուհամմեդ բեն Զայեդ Ալ Նահյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հաստատել է ԱՄԷ-ի պատրաստակամությունը կրկին հարթակ տրամադրել ուկրաինական հակամարտության շուրջ բանակցությունների համար, «Известия»-ին տված հարցազրույցում հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Ըստ նրա, ԱՄԷ-ն պատրաստ է հյուրընկալել բանակցությունները, ինչպես դա արել էր ավելի վաղ։ Ուշակովը նշել է, որ Մոսկվան ԱՄԷ-ն դիտարկում է որպես առաջնահերթ վայր Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների հնարավոր հանդիպման համար։ Հակամարտության կարգավորման շուրջ վերջին եռակողմ բանակցություններից մի քանիսը տեղի էին ունեցել հենց այդ երկրում։
Միևնույն ժամանակ, նշել է Ռուսաստանի նախագահի օգնականը, կողմերին դեռևս մնում է համաձայնեցնել մի ամբողջ շարք հարցեր։ Տարածքային խնդրի շուրջ առաջընթացը, նրա կարծիքով, կարող էր հեշտացնել հետագա պայմանավորվածությունների ձեռքբերումը։
Ուշակովը նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների Մոսկվա այցից հետո ամերիկյան կողմը սկսել է ավելի լավ հասկանալ Ռուսաստանի դիրքորոշումը։




























