Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից հայտարարել են, որ Մեծ Բրիտանիայի բոլոր տարածաշրջանները պետք է կենտրոնանան «ընտանեկան ֆինանսների բեռի նվազեցման, այլ ոչ թե սահմանադրական բանավեճերի կամ նոր հանրաքվեների վրա», հաղորդում է Sky News-ը։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի ազգային-ազատագրական հայացքներ ունեցող առաջին նախարարները համագործակցության համաձայնագիր են ստորագրել՝ հայտարարելով, որ «Վեստմինստերի ժամանակը մոտենում է ավարտին»։
Սակայն Էնդի Բերնհեմի մամուլի քարտուղարը լրագրողներին ասել է, որ «Վարչապետը հավատարիմ է Միացյալ Թագավորության բոլոր չորս երկրներում փոփոխությունների իրականացմանը և հաստատապես հավատում է միասնությանը»։
«Միացյալ Թագավորությունն առավելագույն արդյունքի է հասնում, երբ մարդիկ միավորվում են ընդհանուր արժեքների ու խնդիրների լուծման շուրջ, այլ ոչ թե պառակտվում։ Ուստի սահմանադրական վեճերի մեջ մտնելու կամ նոր հանրաքվեներ անցկացնելու փոխարեն՝ վարչապետը կշարունակի կենտրոնանալ ընտանեկան բյուջեների վրա ճնշումը թեթևացնելու և տնտեսական անվտանգությունն ապահովելու վրա»։
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան ինքնորոշման մասին հուշագիր են ընդունել





























