Հռոմի Լևոն XIV պապը մարդկանց կոչ է արել բարոյական հարցերը լուծել ինքնուրույն և չդիմել արհեստական բանականության օգնությանը, չորեքշաբթի հաղորդել է ANSA գործակալությունը։

Քահայանապետի կարծիքով՝ թեև արհեստական բանականությունը նոր հնարավորություններ է ընձեռում, վտանգ կա, որ «մարդիկ կսովորեն բացառապես մարդկային խղճից կախված որոշումները պատվիրակել ալգորիթմներին»։

Լևոն XIV-ը կարծիք է հայտնել, որ միջանձնային հարաբերությունները «ավելի ու ավելի վիրտուալ են դառնում»։ Նա ընդգծել է, որ «քրիստոնեական համայնքի նպատակը սոցիալական հարաբերություններին իրական բովանդակություն հաղորդելն ու մարդկային խորություն ապահովելն է»։

ANSA-ն նշում է, որ Հռոմի պապի խոսքերը հնչել են Վատիկանում նրա շաբաթական ունկնդրության ժամանակ։