Հայաստանի առանձին շրջաններում սեպտեմբերի 18-ի երկրորդ կեսին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օդերևութաբանները նաև կանխատեսում են, որ ամպրոպի ժամանակ արևմտյան քամու պոռթկումների ուժգնությունը կարող է հասնել մինչև 17-20 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի մի քանի աստիճանով։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +17+19, վաղը ցերեկը՝ +31+33։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +23+27,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +23+26,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +26+29,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +21+25, 

Լոռիում՝ գիշերը՝ +9+14, ցերեկը՝ +21+25,

Տավուշում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +25+28,  

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +22+26,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +26+31,

Արարատում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +31+33, 

Արմավիրում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +31+33, 

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +23+26,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +30+33,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +28+32,  

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +23+26։