Տոգոյի դրոշի ներքո ընթացող Trend լցանավը փորձել է առանց թույլտվության անցնել Հորմուզի նեղուցը, ինչից հետո վնասվել է և կանգ է առել հրդեհի պատճառով։ Այդ մասին սեպտեմբերի 18-ին հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ)։
«Անցած գիշեր Տոգոյի դրոշի ներքո ընթացող Trend տանկերը անօրինական կերպով փորձել է անցնել Հորմուզի նեղուցով, որտեղ այն խոցվել է և կանգ է առել հրդեհի պատճառով», — ասվում է գործակալության Telegram-ալիքում։
Ինչպես հաղորդվում է, միջադեպը տեղի է ունեցել նախորդ գիշերը։





























