Մեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան Խաղաղության մրցանակին՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար: Շնորհակալ եմ գնահատանքի համար: Այդ մասին Ֆեյսբուքում տեսանյութին կից գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ:





























