Գերմանիայի Բադ Զալցուֆլեն քաղաքում անհայտ անձը ներխուժել է սրճարան, սակայն գումարի փոխարեն վերցրել է տորթ և երկու տուփ պաղպաղակ, հայտնում է dpa-ն։
Ոստիկանությունն այժմ փորձում է պարզել քաղցրասերի ինքնությունը և հասկանալ այս անսովոր գողության դրդապատճառը։
Ներխուժումը տեղի է ունեցել շաբաթ օրը տեղական ժամանակով գիշերը մոտ 02:30-ին՝ քաղաքի առողջարանային զբոսայգու հարևանությամբ, Հյուսիսային Ռեյն — Վեստֆալիա դաշնային երկրում։ Հանցագործը ներթափանցել է սրճարան, սակայն, ըստ ամենայնի, դրամարկղին ուշադրություն չի դարձրել։
Գումարի փոխարեն նա վերցրել է մեկ տորթ և երկու տուփ պաղպաղակ, ապա դիմել փախուստի։
Ոստիկանությունը սկսել է կասկածյալի որոնումները՝ միաժամանակ փորձելով հասկանալ, թե ինչն է եղել այդքան անսովոր ավարի ընտրության պատճառը։
«Մենք մինչև այժմ չգիտենք՝ նա հատուկ քաղցր ավարի՞ համար էր եկել, թե հանցագործության պահին նրան պարզապես հաղթահարել էր քաղցը», — հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը։





























