Ստրասբուրգում գտնվող մարդու իրավունքների եվրոպական դատարանը չեղյալ է համարել Թուրքիայի կողմից ցմահ դատապարտված 5 քուրդ զինյալների դատավճիռը: Այս մասին հայտնում է թուրքական «Radikal» թերթը:
Նշենք, որ Դիարբեքիրում եւ Մուշում իրականացրած պայթյունների համար մեղավոր 5 անձինք, 12 տարի տեւած դատական գործընթացից հետո դատապարտվել էին ցմահ ազատազրկման եւ պատիժ են կրում Դիարբեքիրում գտնվող կալանավայրում: Եվրոպական դատարանը ոչ միայն չեղյալ է համարել ցմահ դատապարտված 5 քուրդ զինյալների դատավճիռը, այլ նաեւ որոշել է, որ Թուրքիան պետք է փոխհատուցում վճարի նրանց` որի գումարը գումարը կազմում է 78 500 եվրո:



























