Սեպտեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 9-ին գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում ուսուցչուհին հարվածել է 9-րդ դասարանի աշակերտին։
թփԻնչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալն իրացնելիս պարզվել է, որ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, նշված դպրոցի 9-րդ դասարանում «Աշխարհագրություն» առարկայի դասաժամին 14-ամյա Մ․ Գ․-ն զբաղված է եղել «չինգաչունգ» խաղալով, ինչը նկատել է տվյալ դասաժամի ուսուցչուհի, Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ն․ Վ․-ն, և մոտենալով՝ 1 անգամ հարվածել է երեխայի դեմքին, որից հետո 1 անգամ ձեռքով հարվածել է մեջքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական բաժնին։




























