Թուրքիայում «խոզի գրիպից» մահացածների թիվը հասել է 415-ի։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberturk-ը` վկայակոչելով Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից հրապարակված տվյալները։

Միայն վերջին մի քանի օրում մահացել է 62 հոգի, որոնց մեջ եղել են 27 հղի կին։

Խոզի գրիպից մահացության այս բարձր տեմպերը Թուրքիայում անհանգստացնում են առողջապահության պատասխանատուներին։

Ավելի վաղ հրապարակվել էին տվյալներ, որ մինչ 2010 թվականի մարտ ամիս սպասվում է մահացության 400 դեպք։ Մինչ մարտը դեռ կա 3 ամիս, սակայն այդ թիվը արդեն գերազանցվեց։