Թայվանի սպառազինության վարչությունն առաջին անգամ հրաձգությունների ընթացքում ցուցադրել է կղզում մշակված Cheetah զրահապատ անվավոր մարտական մեքենան։ Ինչպես հայտնում է Taipei Times պարբերականը, դրա սերիական արտադրությունը պետք է սկսվի 2027 թվականին։
Այս մեքենան՝ կղզու սպառազինության վարչության և Թայվանի Չժունշանի գիտության և տեխնոլոգիաների ինստիտուտի համատեղ մշակումն է, զինված է 105 մմ թնդանոթով և երկու գնդացիրով։ Հրաձգությունների ընթացքում մեքենան բեկորաֆուգասային արկերով վեց կրակոց է արձակել՝ տեղից և ընթացքի ժամանակ, շարժվող ու անշարժ թիրախների ուղղությամբ, նշում է պարբերականը։
Cheetah-ի նախատիպը փորձարկումներ է անցել 2023 թվականին, որից հետո կառուցվածքում փոփոխություններ են կատարվել։ Ընդհանուր առմամբ կղզու զինվորականները պատվիրել են 178 այդպիսի մեքենա, դրանց զանգվածային արտադրությունը կիրականացվի 2027-2033 թվականներին։ Ծրագրի բյուջեն կազմել է 57,07 միլիարդ թայվանական դոլար (մոտ 1,8 միլիարդ ԱՄՆ դոլար)։
Թայվանը կառավարում է սեփական վարչակազմը 1949 թվականից, երբ այնտեղ փախել էին Գոմինդանի ուժերի մնացորդները՝ Չան Կայշիի (1887-1975 թվականներ) գլխավորությամբ, որոնք պարտություն էին կրել Չինաստանում քաղաքացիական պատերազմում։ Ըստ Պեկինի պաշտոնական դիրքորոշման, որը պաշտպանում է երկրների մեծ մասը, դրանց թվում՝ Ռուսաստանը, սա ՉԺՀ տարածաշրջաններից մեկն է։




























