Մեր երկրի գլոբալ ռազմավարական գործընկերությունները և ոչ նավթային հատվածում աճող օտարերկրյա ներդրումները ավելի խոր ինտեգրման ճանապարհ են հարթում գլոբալ ավելացված արժեքի ստեղծման շղթաներում, այնպիսի ոլորտներում, ինչպիսին են արտադրությունը, առևտուրը, էներգետիկան, թվային փոխակերպումը, արհեստական բանականությունը և առաջատար տեխնոլոգիաները։ Մասնավորապես, այդ մասին ասվում է սեպտեմբերի 25-ին աշխատանքն սկսած 2-րդ Ադրբեջանական միջազգային ներդրումային համաժողովի մասնակիցներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հղած ուղերձում։

«Այս դրական միտումները նշվել են նաև միջազգային վարկանշային գործակալությունների կողմից։ Fitch և Moody’s գործակալությունները բարձրացրել են Ադրբեջանի ինքնիշխան վարկային վարկանիշները մինչև ներդրումային մակարդակ, ընդ որում՝ հաջորդ ժամանակահատվածի կանխատեսումը համապատասխանաբար գնահատվել է որպես «կայուն» և «դրական»։ Մեր ֆինանսական կայունությունը լրացուցիչ ամրապնդվում է ռազմավարական արժութային պահուստներով, որոնք 2025 թվականի վերջի դրությամբ գերազանցել են ՀՆԱ 110 տոկոսը», - նշվել է ուղերձում։

«Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների խաչմերուկում գտնվող Ադրբեջանը դարձել է կարևոր օղակ և դարպաս Ասիայի և Եվրոպայի միջև։ Միջին միջանցքը Կենտրոնական Ասիան Կասպից ծովի միջոցով կապում է Հարավային Կովկասի, Թուրքիայի և Եվրոպայի հետ, իսկ ձևավորվող Զանգեզուրի միջանցքը, որը հայտնի է նաև որպես TRIPP երթուղի, էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը որպես տարածաշրջանային հանգույց և նոր հնարավորություններ կստեղծի առևտրի, ներդրումների և արդյունաբերական համագործակցության համար ամբողջ Եվրասիայում», - նշվել է ուղերձում։