Թուրքիայի քաղաքացիների քանակը, որ աջակցում էին երկրի ԵՄ-ին անդամակցության գաղափարին, վերջին կես տարում կրճատվել է՝ 48-ից հասնելով 45 տոկոս: Այդ մասին վկայում են «Եվրաբարոմետր» կազմակերպության անցկացրած հասարակական կարծիքի ուսումնասիրման արդյունքները: Ինչպես հայտնում է TRT-ն, այդ հարցում չեզոք դիրքորոշում ունեցող քաղաքացիների թիվ ավելացել է 2 տոկոսով՝ հասնելով 19 տոկոսի:

30238 հարցվածներ Թուրքիայի գլխավոր խնդիրը համարում են գործազրկությունը, 47 տոկոսը՝ ահաբեկչությունը, 33 տոկոսը՝ տնտեսական իրավիճակը: Եվրամիությունում գործազրկության մասին նշում են 51 տոկոսը, տնտեսական իրավիճակը՝ 40 տոկոսը, իսկ հանցավորությունն ու ինֆլյացիան՝ 19 տոկոսը: