Ես վաղուց ասել եմ՝ ժամանակ է լուրջ չվերաբերվել Նիկոլ Փաշինյանի ասածներին, ինքը տվյալ պահին կարող է ինչ ուզեք ասի։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25–ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետ Փաշինյանը հայտարարել է հայ-ռուսական հարաբերությունները գույքագրելու անհրաժեշտության մասին։
«Որոշ ժամանակ հետո ինքը կսկսի ուրիշ բան ասել, դրա համար ես իրեն խորհուրդ տվեցի, որ «Շանզէլիզեի» փոխարեն երգի «Մատուշկա զեմլյա» երգը, առավել ևս, որ «Շանզելիզեն» ինքը լավ չէր երգում։ «Մատուշկա Ռասիան» շատ լավ կերգի»,–ասաց նա։
Անդրադառնալով նրան, որ կառավարությունը որոշել է 2027 թվականից պաշտոնյաների աշխատավարձները բարձրացնել և դրա համար 25 մլրդ է պահանջվում, Սամվել Կարապետյանն ասաց. «Դե ամեն մեկը իր հնարավորությունների չափ ինչ-որ բան է անում։ Եթե մեր երկիրը այսօր այս օրին է, ուրեմն ես գնահատում եմ զրո։ Եթե մենք նույնիսկ մեզ պաշտպանելու հնարավորություն չունենք, ինչպե՞ս կարող եմ ես գնահատել իշխանությունների աշխատանքը»։




























