Ըստ ԵՄ զեկույցի համառոտ շարադրանքի, որը պատրաստվել է միության ղեկավարների համար և հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ, Եվրոպական Միությունը վերազինվում է ոչ բավարար արագ և արդյունավետ, որպեսզի «մինչև 2030 թվականը պատրաստ լինի Ռուսաստանից պաշտպանությանը»։

Եվրոպական պաշտպանության գործակալությունը հայտարարել է, որ ԵՄ անդամ երկրների ներկայիս ծրագրերը, «ըստ ամենայնի, չեն համապատասխանում» այն նպատակին, որը վերաբերում է այնպիսի ոլորտներում բացերը վերացնելուն, ինչպիսիք են հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունը, ցամաքային մարտական գործողությունները, ռազմածովային ուժերը, զինամթերքի պաշարները և անօդաչու թռչող սարքերը։