Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմին կոչ է արել արդեն հիմա սկսել երկրի՝ Եվրամիություն հնարավոր վերադարձի նախապատրաստությունը՝ առանց նոր հանրաքվե անցկացնելու։ Դրա մասին հայտնում է The i Paper-ը։
Խանի կարծիքով՝ բրիտանական իշխանություններին անհրաժեշտ է նախապես քաղաքացիներին բացատրել, թե ինչ հետևանքներ ունի ԵՄ-ից դուրս գալը և ինչ առավելություններ, նրա կարծիքով, կարող է տալ միավորման անդամակցությունը։
«Մենք պետք է սկսենք աշխատանքը հենց հիմա»,- հայտարարել է Լոնդոնի քաղաքապետը։ Նա կառավարությանը կոչ է արել հանրային կարծիքը նախապատրաստել երկրի՝ ԵՄ հնարավոր վերադարձին։
Խանը միաժամանակ հանդես է եկել Մեծ Բրիտանիայի՝ գործնականում անհապաղ ԵՄ մաքսային միություն վերադառնալու օգտին և առաջարկել է ձգտել միավորման ասոցացված անդամի կարգավիճակին։ Հետագայում, նրա կարծիքով, պետք է հայտարարել ԵՄ կրկին անդամակցելու մտադրության մասին՝ առանց երկրորդ հանրաքվե անցկացնելու։





























