ԵԱՀԿ դիտարկումը, որ պետք է իրականացվեր դեկտեմբերի 15-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավ-արեւելյան հատվածում, դադարեցվել է ԼՂՀ Պաշտպանական բանակի դիրքերից դիտարկում իրականացնող դիտորդական խմբի ուղղությամբ ինքնաձիգից կատարված կրակոցի պատճառով:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, միջադեպը տեղի է ունեցել, երբ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ դիտորդներին չի ուղեկցել իր առաջավոր դիրքեր՝ խախտելով նախնական պայմանավորվածությունը:
Կրակոցն արձանագրվել է դիտորդական խմբի անդամների՝ ԵԱՀԿ գրասենյակի համակարգող Իմրե Պալատինուսի (Հունգարիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեի (Չեխիա) եւ Վլադիմիր Չոունտուլովի (Բուլղարիա) կողմից, որոնք որոշում են կայացրել դադարեցնել դիտարկումը:




























