Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրը, թե շփման գծում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել: Ըստ ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանի՝ ադրբեջանական զինուժը պարբերաբար գնդակոծում է Հայաստանի եւ ԼՂՀ զինուժի դիրքերը: «Դա մեզ համար այնքան սովորական է դարձել, որ արդեն սովորել ենք ուշադրություն չդարձնել»,- ասել է մամուլի խոսնակը՝ ստահոդ սադրանքներ որակելով ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը:

Նշենք, որ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը երբեւէ հրադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել։