Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը 3 օրով գործուղվում է Մեծ Բրիտանիա։

Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 2026 թվականի հոկտեմբերի 6-8-ը գործուղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Սաութհեմփթոն)` «Եվրոգեոգրաֆիքս» ասոցիացիայի կառավարման խորհրդի նիստին մասնակցելու նպատակով։

2. Սուրեն Թովմասյանի՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2026 թվականի բյուջեի «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում ներկայացնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի։