Հայաստանի առանձին շրջաններում հոկտեմբերի 7-ին գիշերային և ցերեկային ժամերին սպասվում են անձրև և ամպրոպ, գիշերը տեղ-տեղ կլինեն ինտենսիվ տեղումներ։ Օդերևութաբանները կանխատեսում են նաև, որ ամպրոպի ժամանակ հարավ-արևմտյան քամու ուժգնությունը կհասնի 17-20 մ/վ-ի։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են NEWS.am-ին, Երևանում գիշերային և ցերեկային ժամերին սպասվում են անձրև և ամպրոպ, իսկ ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 15-17 մ/վ-ի։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +10+12, վաղը ցերեկը՝ +20+22։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +12+17,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +12+16,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +17+20,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +13+17,

Լոռիում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +13+17,

Տավուշում՝ գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +18+21,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +13+16,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +17+22,

Արարատում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +20+23,

Արմավիրում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +20+23,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+16,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +10+13, ցերեկը՝ +20+23,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +20+23,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +16+20։