Ես ընդդիմադիրներին չեմ հարվածել, ուղղակի իրենք ռեպլիկներ են բաց թողել, իմ դուրը չի եկել դա։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7–ին, ԱԺ–ում NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Նարեկ Բաբայանը՝ անդրադառնալով նրան, որ երեկ ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ինքը բավական ակտիվ էր և փորձում էր հարվածել ընդդիմադիր պատգամավորներին։
Հարցին՝ ի՞նչը ամենաշատն իրեն նյարդայնացրեց, նա պատասխանեց. «Այն, որ Ազգային ժողովի պատգամավորի հետ օգնականը վատ էր խոսում միջանցքում։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ սեպտեմբերի 6–ին, ԱԺ–ում ինչ–որ պահի իրավիճակը լարվեց. ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը անջատեց «Ուժեղ Հայաստան» խմբակցությունից Էդգար Ղազարյանի խոսափողը՝ նշելով, որ նա օրակարգից չի խոսում։ Դրանից հետո իրավիճակը դահլիճում թեժացավ, լսվեցին գոռգոռոցներ, ՔՊ–ական Վահե Ղալումյանը տեղից ելավ, մոտեցավ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Վաղինակ Վարդանովին և հրեց նրան։ Ընդդիմադիր ու իշխանական պատգամավորները սկսեցին հրմշտել ու քաշքել միմյանց։
Ռուբեն Ռուբինյանն ընդմիջում հայտարարեց և անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ։
Հրմշտոցի վայր իջան նաև ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։ Երկար ժամանակ կողմերին հնարավոր չէր լինում հանգստացնել։
Անվտանգության աշխատակիցները սկսեցին ուժով դուրս բերել պատգամավորներին դահլիճից։





























