«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակմեջբերում արեց 2026–ի ԱԺ ընտրությունների վերաբերյալ ԵԽԽՎ զեկույցից։
Նա, մասնավորապես, ասաց. «ԵԽԽՎ պատվիրակությունը մտահոգված է ԿԸՀ կողմից մեկ ընդդիմադիր կուսակցության խորհրդարան մուտք գործելու համար վճռորոշ նշանակություն ունեցող ընտրատեղամասերի արդյունքները չեղյալ հայտարարելու որոշմամբ՝ առանց պատճառաբանված հիմնավորման, հատկապես հաշվի առնելով դրա ազդեցության նշանակությունը կամ կրկնակի քվեարկության հնարավորության մասին դրույթի առկայությունը, որն այդպիսով ազդում է ընդհանուր արդյունքի և ներկայացվածության վրա»։
Հիմա մտովի գնանք 2017 թվական, անկեղծ պատասխանեք. ի՞նչ կաներ Նիկոլ Փաշինյան ընդդիմադիր գործիչը և ի՞նչ խոսույթով կբնորոշեր տվյալ ժամանակվա իշխանությանը»,–ասաց նա դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հարցնում եք՝ ի՞նչ կաներ Նիկոլ Փաշինյանը, Նիկոլ Փաշինյանը կաներ հեղափոխություն իր քաղաքական թիմի հետ։ Ես ձեզ 100 անգամ կոչ եմ արել, եթե դա տեղի ունենար և ճշմարտություն լիներ, մենք կանեինք հեղափոխություն և մենք արել էինք հեղափոխություն։ Հիմա եթե դա ճշմարտություն է, դուք արեք հեղափոխություն, մեռա կոչ անելով։
Ասեցիք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ինչ կանի, Հայաստանի ժողովուրդը ինչ ուզի, էն էլ կանի։ Եթե ՀՀ ժողովուրդը որոշի, որ ես պիտի կանգնեմ գնդակահարության պատի տակ, ես հնազանդ կկանգնեմ այդ պատի տակ, եթե ՀՀ ժողովուրդը որոշի ինձ կախաղան հանել, ես այդ պարանը իմ վիզը կգցեմ։ Դուք իմ ու ժողովրդի հարաբերություններով մի մտահոգվեք»։
Դավիթ Ղազինյանը նկատեց, որ հերթական անգամ նյարդային լինելը ապացուցում է, որ իրենց ասածի մեջ կա ճշմարտություն։
«Դուք բոլոր ընտրությունները համարել եք կեղծված և ձեր ասելով 96 թվականից պայքարի մեջ լինելով չեք արել հեղափոխություն 20 և ավել տարիներ։ Բա ի՞նչ էիք անում այդ ժամանակ։ Հարցը շատ պարզ էր, այսինքն դուք չուզեցաք այդ իշխանությանը բնորոշեք, որովհետև ինչ ասեիք՝ ձեզ էիք բնութագրելու, դրա համար էլ չասացիք»։





























